Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում ֆուտբոլասերներին արգելել են ակցիա անցկացնել

Սպորտ
sport-baku

Լեհական «Յագոլոնիա» ակումբը թիմի երկրպագուներին զգուշացրել է, որ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում ցանկալի չէ խմբով երգել կամ ծխագլանակներ օգտագործել, ինչպես ավանդույթի համաձայն դա անում են բոլոր հանդիպումներից առաջ: Լեհական ակումբը նախապես դիմել է մրցակից «Գաբալայի» ղեկավարությանն այդ հարցով: Ադրբեջանական կողմը պատասխանել է, որ մարզադաշտի տարածքում եւ տրիբունաներում չի թույլատրվում նման ակցիաներ կազմակերպել, իսկ քաղաքում այն կարող է անցանկալի միջադեպի վերածվի: Ուշագրավն այն է, որ հարեւան երկրի մայրաքաղաք ժամանել են ընդամենը 25 լեհ երկրպագու, ինչը շատ փոքր թվաքանակ է մարզադաշտում կամ փողոցներում անկարգություններ հրահրելու համար: