Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակային մրցույթ՝ նոր դրամների էսքիզների ընտրության համար

Պաշտոնական
67a94896584eb00d6daa32c314a8800d

 
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թղթադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետեւ` ՀՀ ԿԲ) հայտարարում է հրապարակային մրցույթ` 1. 1000 դրամ 2. 2000 դրամ 3. 5000 դրամ 4. 10000 դրամ 5. 20000 դրամ 6. 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների էսքիզների ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ` ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյանի 6 հասցեով: Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամ կետն է 2017 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17։00: Մրցույթի հայտերի բացման օրն ու ժամն է 2017 թ. սեպտեմբերի 19-ը, ժամը 16։00: Մրցույթի արդյունքների ամփոփման օրն ու ժամն է 2017 թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 16։00: Մրցույթին մասնակցելու հրապարակային ծանուցումը տեղադրված է ՀՀ ԿԲ ինտերնետային կայքում (www.cba.am): Մրցույթին մասնակցելու ծանուցումը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀԿԲ Դրամաշրջանառության վարչություն: Հեռ.` +374 10 59 28 02, 59 28 05, 59 29 04, 59 29 05 Ֆաքս՝ +374 10 52 48 81 Էլ. փոստ` [email protected] ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն