Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին արդեն խոսում է նաև ԵԱՀԿ ՄԽ-ն» (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan

Անկախ արձանագրված արդյունքից՝ Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումն անչափ կարևոր էր. այսօր   լրագրողների հետ հանդիպմանը  նշեց  ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը. «Այս հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք,  շատ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես  համաձայն չեմ»: Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ  ՀՀ ԱԳ նախարարը  հանդիպման ընթացքում  շեշտել է  կյանքի կոչել Վիեննայում ու Սանկտ  Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝  ուժի չկիրառմամբ: Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին արդեն խոսում  է  նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: «Մեզ համար գերակա խնդիր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. սա շատ կարևոր շեշտադրում է, որը հայկական կողմն անում է ամենաբարձր մակարդակներում: Բրյուսելում ևս Նալբանդյանը չնահանջեց  եւ պահպանեց այդ դիրքորոշումը»: Գառնիկ Իսագուլյանը նաեւ կարեւորեց կանխարգելիչ գործողություների անհրաժեշտությունը. «Կանխարգելիչ գործողություների պարագայում մենք Ադրբեջանին շատ հստակ հասկացնում ենք, որ ցանկացած կուտակում, ցանկացած վտանգ մենք նախապես կարող ենք կանխել»: Իսագուլյանը նշեց, որ Արցախը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի, բայց միեւնույն  ժամանակ  Հայաստանը չպետք է  շատ խիստ դնի այդ հարցը, քանի որ դա կլինի մարտավարական սխալ: