Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը կրկին կհանդիպի Լիոնել Մեսիի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1mesi-mxitaryan

Իսպանիայի ֆուտբոլի փոխչեմպիոն «Բարսելոնան» սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում են կատալոնական լրատվամիջոցները, հավաքի առաջին օրը ներկա են եղել 18 ֆուտբոլիստ: Վերջիններիս թվում չեն թիմի ավագ Լիոնել Մեսին, Նեյմարը, Պիկեն եւ Արդա Թուրանը, որոնք այժմ ճանապարհորդում են Ճապոնիայում եւ մասնակցում են ակումբի նոր հովանավորի շնորհանդեսներին: «Բարսելոնան» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի ղեկավարությամբ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իտալական «Յուվենթուսի» հետ: Չորս օր հետո կատալոնյան ակումբը ընկերական խաղում ուժերը կչափի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում հանդես է գալիս մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Ըստ նախնական տվյալների, Լիոնել Մեսին հնարավոր է բաց թողնի այդ հանդիպումները, քանի որ նա այժմ հարսանեկան ճանապարհորդության է մեկնել: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլիստին, ապա նա Լոս Անջելեսում իր թիմի կազմում շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Անգլիական ակումբն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին, տեղի «Գելաքսի» թիմի հետ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը նախկինում խաղացել է Լիոնել Մեսիի դեմ, երբ դեռեւս հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում: