Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը որոշում կկայացնի «Սասնա ծռերի» փաստաբանի վարքագծի վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-lusine

«Արամ, ծնունդդ շնորհավոր»,- վանկարկումներով սկսվեց Սասնա ծռերի 18 ամդամների գործով դատական նիստը։ Այսօր Պվլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Դատարանի դահլիճ այսօր բերվել էին միայն Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը։ Մյուսների նկատմամբ դատավորը 6- ժամյա սանկցիա է կիրառել և հեռացել նիստերի դահլիճից։ Այսօր դատավարության սկզբում փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց։  Լուսինե Սահակյանը շարունակեց խոսել, ինչը զայրացրեց դատավորին. «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, եթե այդպես շարունակեք, դատավորը ձեր նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշում կկայացնի»։ Այնուհետև դատավորն ուղղեց իրեն ու ասաց, որ գնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու փաստաբանի վարքագծի վերաբերյալ։ Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է և չի հայտարարել, թե երբ է վերադառնալու։