Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին

Սպորտ
sport-olimpiakan-paraton

Հուլիսի 22-30-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կայանալիք Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում Հայաստանի պատանի մարզիկները հանդես կգան 6 մարզաձեւերում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (հեծանվասպորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (մարմնամարզություն): Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ի սպորտի եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է: