Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդներ «Ալաշկերտ»-ին՝ Արպադ Չանադիից (տեսանյութ)

Սպորտ
spp

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» այսօր կանցկացնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հերթական հանդիպումը: Մեր թիմը որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում ուժերը կչափի Բելառուսի անփոխարինելի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ:  Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտ» ակումբի պաշտոնական կայքը, երեք մեր թիմը մարզում է անցկացրել «Բորիսով Արենա» մարզադաշտում, որտեղ էլ խաղը կկայանա ժամը 21:30-ին: Բուքմեյքերային գրասենյակներն այս խաղի բացահայտ ֆավորիտ համարում են ԲԱՏԵ-ին, որի հաղթանակը գնահատել են 1,166 գործակից: Նման առավելությունը բխում է նրանից, որ բելառուսական թիմը բավական փորձառու է, հանդես է գալիս իր հարկի տակ, բացի այդ ներկայումս գտնվում է լավ մարզավիճակում, քանի որ ընթացքի մեջ է Բելառուսի առաջնությունը: Արդյո՞ք կարելի է դիմակայել նման ուժեղ մրցակցին: Հունգարացի հայտնի մասնագետ Արպադ Չանադին իր հեղինակած «Ֆուտբոլ. Մարտավարություն» գրքում գրում է. «Եթե մրցակիցը ֆիզիկապես լավ է պատրաստված, ապա պետք է ճիշտ փոխանցումներով երկար ժամանակ պահել գնդակը եւ թուլացնել խաղի տեմպը: Նախ մրցակիցը հնարավորություն չի ունենա շատ տիրել գնդակին եւ անընդհատ ուժեղացնել ճնշումը դարպասի վրա: Երկրորդ, ճիշտ փոխանցումները հակառակորդին կստիպեն շատ վազել եւ արագ հյուծվել», - խորհուրդ է տալիս անվանի մարզիչը: