Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում արտակարգ դրությունը դեռ շարունակում է. թուրք գրող

Քաղաքականություն
turkish

Երեւան ժամանած ազգությամբ թուրք գրող, հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը Թուրքիայից և՛ լավ, և՛ վատ նորություններ ունի։ Նրա խոսքերով Թուրքիան բռնապետական երկիր է։ «Անցյալ տարվա հուլիսի 15-ի «հեղաշրջումով» պայմանավորված՝ արտակարգ դրությունը շարունակում է մինչ հիմա։ Մի շարք պաշտոնյաներ բռնի կերպով զրկվել են իրենց պաշտոններից»։ Գրողը խոսում է թվերի լեզվով. 71հազար մարդ այս պահին բանտերում է, 2800 կազմակերպություն դադարեցրել է իր գործունեությունը, այդ թվում՝ մամուլ, արհմիություններ։ 157 լրատվամիջոց փակվել է, 121 հազար լրագրող բանտում է։ Հալածանքների են ենթարկվել նաև քուրդ պատգամավորները, նրանցից 14-ը բանտում է։ Բանտում է նաև 60 քուրդ քաղաքապետ, 200 քաղաքապետ զրկվել է պաշտոնից, նրանց փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ են, որոնք նշանակվել են Անկարայի կողմից։ Լավ նորությունն, ըստ գրողի, Թուրքիայի նոր հասարակությունն է, որը գիտակ է, շատ է ճամփորդում և ցանկություն ունի փոփոխությունների։