Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամի համար շտապ օգնություն է եկել դատարան

Քաղաքականություն
sasnacrer2

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը 15 րոպեով ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի համար շտապ օգնություն է եկել դատարան։ Դատարանից փոխանցեցին, որ նրա ինքնազգացողությունը վատացել է։