Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանը մարզահրապարակներ կկառուցի ՀՀ երեք մարզերում

Սպորտ
sport-massajakan

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունն այսօր ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ այդ պայմանագրի նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում: «Նախարարության կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում մյուս մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար», - դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը։