Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Պաշտոնական
19989177_1566734493378275_469250690_n

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 11-ին ընդունել է Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:  Նախարարը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի սահմանադրական օրենքների մշակմանը և ընդգծել  նման  հանդիպումների օգտակարությունը:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթներ՝ մասնավորապես անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի առանձնահատկություններին, օրենսգրքի նախագծում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրացմանը, դատական վիճակագրության վարմանը և այլ հարցերի:      ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն