Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը

Սպորտ
2-2

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հաղթող անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: «Մանչեսթեր Յունայթեդն» անդրանիկ մարզումն անցկացրել է Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի «Դրեյք» մարզադաշտում: Ինչպես նշում է Daily Star թերթը, շոգ եղանակի պատճառով գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարապմունքի ժամանակ հաճախակի ընդմիջումներ է հայտարարել: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ներկայումս պատրաստվում է ամերիկյան մրցաշրջագայությանը, որի ժամանակ ընկերական խաղեր պետք է անցկացնի: Ահա այդ խաղերի ցանկը. 15 հուլիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լոս Անջելես Գելաքսի» 17 հուլիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոլտ Լեյք» 20 հուլիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» 23 հուլիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» Մադրիդ 26 հուլիս՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»   1