Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 ավտոմեքենա աղբ են հանել գետակից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1499689364_getak

Գյումրի գետակում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Հրահանգը տրվել էր օրեր առաջ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի կողմից: Վիճակն առավել անհագստացնող էր Առափիի վարչական շրջանում ու ավտոկայանի այն հատվածում, որտեղով անցնում էր գետակը: Մոտ 10 ավտոմեքենա աղբ է դուրս հանվել գետակից ու տեղափոխվել քաղաքային աղբավայր: Տարածքում տեղադրվել են նաև նոր աղբամաններ: Գետակն ամբողջությամբ մաքրվել է, հիմա ձեռնարկվելու են համապատասխան միջոցառումներ՝ գետակի աղտոտումը բացառելու նպատակով: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում