Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները ջուր չունեն պայմանագիր չկնքելու պատճառով. նախարար

Հասարակություն
b64b746c5ef215f76d12ab8cdded5156

Այսօր Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Վարդենիս-Արցախ գլխավոր մայրուղին: Նրանք պահանջում էին վերջապես կարգավորել ոռոգման ջրի հարցը։ Հուլիսի 1-ից կարտոֆիլի  ցանքատարածքները  ոռոգելու սեզոնը սկսվել է, բայց ջուր չունեն:  Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաելյանն այս առնչությամբ պարզաբանում ներկայացրեց հրավիրված ասուլիսում. «Զրուցել եմ Ջրային պետական կոմիտեի ղեկավարության  հետ: Իրենք հայտարարում են, որ հայտարարված 510 հա-ից 80 հա-ի պայմանագրեր ունեն կնքված, 80 հա ջուրը տրամադրվել է: Եթե ուզում են ջուր ունենալ, պետք է վճարել դրա համար: Իրենք ասել են, եկեք պայմանագիրը կնքեք, ջուրը ստացեք, գյուղացիները, ըստ իրենց ասելու, հրաժարվում են պայմանագիրը կնքելուց, չեմ հասկանում ինչ պատճառով»: