Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության մեսիջը՝ «Դուք ինչքան էլ բողոքեք, գողականով ասողը մենք ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
aleq

Սասնա ծռեր խմբի 4 անդամներին բռնության ենթարկած ոստիկաններին պատժելու հավանականությունը փոքր է , եթե նույնիսկ քրեական գործ է հարուցվել. ասում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը. «Իմանալով այս համակարգի  պահվածքը, ես նույնիսկ վստահ եմ, որ ոչ մի միջոց չի որդեգրվի ոչ մեկի նկատմամբ, այսինքն` այդ ոստիկանների նկատմամբ, որոնք այդ հրամանը ստանալով՝ դաժան ծեծի են ենթարկվել»։ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝  հունիսի 28-ին Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում  տեղի ունեցած միջադեպը նախապես պլանավորված է եղել: Այսկերպ  իշխանությունը հաղորդագրություն է ուղարկել ժողովրդին. «Տեսեք՝ ձեր հերոս համարած մարդկանց ինչ ենք անում, ինչ ուզենք կանենք։ Դուք այստեղ մեր հպատակներն ենք, եւ մենք ինչ ուզենք՝ անելու ենք, բայց դուք ինչքան էլ բողոքեք, գողականով ասողը մենք ենք»: Ավելին՝ տեսանյութով