Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ը մերժել է Ռիո-2016-ի կազմկոմիտեի խնդրանքը

Սպորտ
sport-olimpiada-10.07.

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է լրացուցիչ վարկ տրամադրել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչներին, որպեսզի փակեն ֆինանսական ճեղքվածքը: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle հեռուստաընկերությունը, այդ գումարը կազմում է 30 մլն եվրո: 2016-ի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հերթական անգամ դիմել են ՄՕԿ-ի օգնությանը, քանի որ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանը եւ համանուն մարզն ի վիճակի չեն մարելու այդ պարտքը: Պատճառներից մեկն այն է, որ օլիմպիական մարզակառույցները լիարժեք չեն օգտագործվում, բացի այդ օլիմպիական ավանի բնակարաները վաճառվել են ընդամենը 10 տոկոսով: Հարկ է նշել, որ ՄՕԿ-ը կատարել է իր բոլոր ֆինանսական պարտավորությունները 2016թ օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առջեւ՝ կատարելով 1,34 մլդ եվրոյի ռեկորդային ներդրումներ: