Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում սեքս կա՞, թե չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
G5XFua-E4Yg

ԱԺ արտահերթ նիստին այսօր ԿԸՀ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով նախագահ Տիգրան Մուկուչյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ եք կարծում բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում կա՞, թե դա մութ ուժերի ազդեցությունն է, չար երեւակայության եւ դավադրությունների արդյունք է. «Ի՞նչ եք կարծում՝ ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ընտրողների ցանկ կազմել ու ֆաքս անել ՀՀԿ նախընտրական շտաբ: Ասեք՝ կա՞ վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման՝ ոնց շպրտում ես, թաթերի վրա է կանգնում: Մի ասացվածք հիշեցի՝ Սովետական միության ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական միությունում սեքս չկա: Ձեր ասածով ստացվում է՝  ՀՀ-ում վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք չկա»: Ի պատասխան Տիգրան Մուկուչյանն ասաց, որ բնության մեջ կա նման երեւույթ ու օրենսգրքում էլ ֆիքսված է. «Որեւիցե մեկին պատշպանելու կամ արդարացնելու որեւէ միտում չունենք»: Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Օրենսգրքում մենք նայում ենք՝ գրված է՝ վարչական ռեսուրս, դուք եք նայում՝ չի երեւում վարչական ռեսուրս: Այստեղ իրավաբանական, քաղաքական, տեսողության հարց է:  Էն անեկդոտը հիշեցի՝ ծառի վերեւից նայում է՝ ասում է՝ հա, էստեղից այդպես է երեւում... Չեմ ուզում ամբողջ անեկդոտը պատմել, ժամանակ էլ չկա: Հիմա ի վերջո, ՀՀ-ում սեքս կա՞, թե չէ՝ նկատի ունեմ ընտրակաշառքը կամ վարչական ռեսուրսը»: «Մեր որոշման մեջ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման մասին, ձեր վկայակոչած բոլոր հարցերի պատասխանները կան»: