Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներն անհավասար պայմաններում են. Մանե Թանդիլյանի հարցը՝ դատախազին (տեսանյութ)

Քաղաքականություն
tr4DQ5_eNEE

ԱԺ արտահերթ նիստին ՀՀ դատախազության՝ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը ենթակայի ու ղեկավարի հաշվետվություն չէ, այլ այն պետք է լինի գործընկերային եւ դրա արդյունքում պետք է ծնվեն պատասխաններ. «Դատախազը անկախ է նաեւ մեզնից: Կոնկրետ գործի շրջանակներում բացատրություններ տալու իրավասություններ չունի գլխավոր դատախազը»: https://youtu.be/n5j_JDJ6ogI Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում անդրադարձավ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքին, որը առավել մասսայական բնույթ է ստանում. «Այդ դեպքում քաղաքացիներին հիմնավորումները չեն բավարարում: Որպես օրինակ՝ նշեմ Անդրեաս Ղուկասյանի՝ մեր միջնորդության չբավարարելը: Մեկ տարուց ավելի է տեւում նախաքննական աշխատանքները»: Նա խոսեց նաեւ լրագրողի նկատմամբ խափանման միջոցը՝ որպես կալանք ընտրելու փաստերին. «Արդյոք լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելիս նրա նկատմամբ պարտադիր խափանման միջոց՝ որպես կալանք ընտրելը ճիշտ որոշում է: Իրավապահ համակարգը իր այդ քայլը պատճառաբանեց նրանով, լրագրողը կարող է ազատության մեջ նյութեր հրապարակել: Լրագրողները անհավասար պայմաններում են գտնվում, խիստ խտրական վերաբերմունք եմ տեսնում այստեղ, դա լուրջ վտանգ կարող է լինել Հայաստանի համար: Որպես հորդոր՝ ես կխնդրեմ վերանայել խափանման միջոցի ընտրությունը: Ակնկալում եմ խափանման այս միջոցի էական նվազում այս տարվա ընթացքում»: