Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան»-ը մեկնարկել է ակցիայով. լուսանկարներ

Կարևոր լուրեր Մշակույթ
glx

«Ոսկե ծիրան» միջազգային  14-րդ փառատոնն այսօր Երևանում մեկնարկել է ակցիայով: Մի խումբ մարդիկ դժգոհ են, որ միասեռականության մասին ֆիլմերը փառատոնի շրջանակներում, ճիշտ է, չեն ցուցադրվել, սակայն ցանկից այդպես էլ չեն հանվել: «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով նրանք եկել են Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ էլ կայացել է փառատոնի պաշտոնական բացումը:  Ակցիայի մասնակցիներն իրենց կոչում մասնավորապես հայտնել են. «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով։  Նախատեսվում է ցուցադրել այլասերվածների և այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի) ` հայ դերասանների մասնակցությամբ: Ավելին․ դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել ևս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է և պատրաստվել է այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված երկու ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք՝ անչափահասները: [caption id="attachment_1555504" align="alignnone" width="600"]Official opening ceremony of 'Golden Apricot 14th Yerevan International Film Festival' took place Official opening ceremony of 'Golden Apricot 14th Yerevan International Film Festival' took place[/caption]   2017 թ․-ի հուլիսի 7-ին հայտարարվեց, որ ֆիլմերը Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում ցույց չեն տրվելու, սակայն չհայտարարվեց, որ փառատոնի ծրագրից դրանք ընդանրապես հանված են և առ այս պահը նշված ֆիլմերի անվանումները առկա են փառատոնի պաշտոնական ծրագրի էլէկտրոնային տարբերակում»։ Փառատոնի բացմանը մասնակցել են մի շարէ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, կինոսերներ [caption id="attachment_1555505" align="alignnone" width="600"]Opening the stars perpetuating the memory of cameraman Yuri Yerznkyan, Sergey Israelyan and Frunze Dovlatyan took place on Charles Aznavour Square Opening the stars perpetuating the memory of cameraman Yuri Yerznkyan, Sergey Israelyan and Frunze Dovlatyan took place on Charles Aznavour Square[/caption] [caption id="attachment_1555506" align="alignnone" width="600"]Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption] [caption id="attachment_1555507" align="alignnone" width="600"]Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption] [caption id="attachment_1555508" align="alignnone" width="616"]Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema[/caption]