Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Բելառուս կմեկնի 19 ֆուտբոլիստով

Սպորտ
sport-2

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» այսօր վերջին մարզումն է անցկացրեց սեփական ստադիոնում` Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղից առաջ: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառակությունը, այս գիշերը թիմի պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ մեկնելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ կհանգրվանի Marriott Hotel 5 աստղանի հյուրանոցում: Հուլիսի 10-ին «Ալաշկերտը» կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային պարապմունք կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում: Հուլիսի 12-ին այդտեղ «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի ԲԱՏԷ-ի հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: «Ալաշկերտը» Բելառուս կմեկնի հետեւյալ ֆուտբոլիստներով. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Գեւորգ Կասպարով: Պաշտպաններ՝ Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան: Կիսապաշտպաններ՝ Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան: Հարձակվողներ՝ Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր: