Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու ստանում ենք միայն ատելություն. ռեժիսոր (տեսանյութ)

Հասարակություն
groves

«Ոսկե ծիրան»-ից հեռացված «Ծիրանի այգիներ» ֆիլմի ռեժիսոր Փուրիա Հեյդարի հայտարարությունը։

Այս ֆիլմը ես նկարահանել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որն այն պետական կառույցն է, որն օտար երկների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարելու հարցում պատասխանատուն է ձեր երկրում։ Նրանք վերցրին մեր  փողերն ու խոստացան օգնել մեզ, իսկ հիմա ոչ ոք չի պատասխանում մեզ, ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը։ Եվ հիմա ձեր փառատոնը, որը ֆիլմի և մշակութային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է Հայաստանում, չի ցուցադրում մեր ֆիլմը, որի մեջ մենք ներդրել ենք մեր սերը, մեր ժամանակը և մեր արվեստը, որպեսզի սեր, ընկերություն, հոգատարություն և երկու հարևանների միջև սեր հաղորդեինք, մեզ ստիպում է մտածել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը։ Իմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 43 փառատոնում, որոնցից 3-ը առաջին կարգի փառատոններ էին, 4-ը՝ Օսկարի մակարդակի փառատոն էր, 1-ը՝ BAFTA-ի (Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն)։

Մենք ֆիլմը ցուցադրել ենք ամենահեղինակավոր ԼԳԲՏ փառատոններում, այն առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է 2 աֆրիկյան պետությունում, Հայաստանի անվան տակ մենք 5 մրցանակ ենք ստացել, մենք աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու մարդկանց լսելի ենք դարձրել ձեր լեզուն ավելի շատ, քան որևէ 15 տարվա Հայաստանի կինոպատմության մեջ որևէ այլ ֆիլմ, իսկ փոխարենը ստանում ենք միայն ատելություն։