Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնատիպ ամուսնության առաջարկ Բեյրութ-Երևան չվերթի օդանավում (տեսանյութ)

1499525408_amusnutyun-1

Բեյրութից Երևան թռչող օդանավում հետաքրքիր դեպք է պատահել: Ջեք Անունով երիտասարդը գեղեցիկ առաջարկություն է արել իր ընկերուհուն` Սարին Այնեջյանին, որի հետ ծանոթացել է երկու տարի առաջ` Հայաստանից Լիբանան վերադարձի ճանապարհին: Ինչպես փոխանցում է NovostiNK.ru-ն, երիտասարդը հրավիրել է ուղևորների ուշադրությունն իր վրա և պատմել, թե ինչպես է երկու տարի առաջ իր կյանքը փոխվել 180 աստիճանով: Վերջինս Հայաստան էր ժամանել հոր հուղարկավորությանը մասնակցելու համար, իս հետդարձի ճանապարհին հանդիպել է մի աղջկա, որն ամբողջությամբ փոխել է իր կյանքը: Այժմ նրանք գալիս են Հայաստան` նշելու իրենց հարաբերությունների երկուամյակը: Այս խոստովանությունից հետո սիրահարված երիտասարդը ծնկի է իջել` ասելով. «Սարին Այնեջյան, ես սիրում եմ քեզ, ամուսնացիր ինձ հետ»: Չկարողանալով զսպել հուզմունքը` աղջիկը դրական պատասխան է տվել: