Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ

Սպորտ
a1chess-aronyan

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» երրորդ փուլի 3-րդ տուրի կենտրոնական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովի հետ: Երկարատեւ տակտիկական պայքարից հետո կողմերը մի քանի փոխանակումներ կատարեցին, որից ընթացքում սեւերը թեթեւակի դիրքային առավելություն ստացան: Սակայն ադրբեջանցի շախմատիստը գնահատելով դիրքը, 25-րդ քայլից հետո համաձայնեց խաղաղ դաշն կնքել, քանի որ սպիտակների պաշտպանությունում խոցելի տեղեր չկար: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովին, որը կես բալ ավելին ունի: Վերջինիս կարող են հավասարվել երեք շախմատիստներ, որոնք 1,5-ական միավոր ունեն եւ այժմ շարունակում են իրենց պարտիաները: