Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրական իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս»

Քաղաքականություն
19875736_1076087069193178_544439265_o

Հայաստանի ներքաղաքական դաշտում հիմա  հարաբերական անդորր է, ինչն սպասելի էր: «Մենք գնում ենք ընդառաջ պրոբլեմ 2018-ին: Դա այն է, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի եւ Հայաստանը ամբողջությամբ կթեւակոխի պառլամենտական կառավարման դարաշրջանի եւ այդ փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ իրականություն կդառնա»,- այսօր լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:     Նրա խոսքերով՝  պրոբլեմը կայանում է նրանում, թե որտեղ է գտնվելու իրական իշխանությունը, քանի որ այն  այսօր  ԱԺ-ում չէ եւ լինելու նախադրյալներ չկան. «Իրական իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս, սակայն պրոբլեմը հենց դրանում է, թե  ինչպիսին է լինելու այդ դե ֆակտո իշխանությունը եւ պատասխանը չունի կամ  ունի,  բայց չի տալիս իշխող կուսակցությունը»: Այսօր քաղաքագետն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ դրանք  բավականին բուռն են. «Մենք ականատես եղանք հերթական լարվածությանը, որը հրահրեց եւ սադրեց Ադրբեջանը՝ սադրեց G20  գագաթնաժողովին ընդառաջ եւ փորձեց բարձրացնել խաղադրույքները, ինչն անթույլատրելի է»:    Քաղաքագետն  այն կարծիքին է, որ առաջիկայում նախատեսված Հայաստանի եւ  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է։  Միաժամանակ նշում է  այն քայլերը, որոնք չպետք է անի հայկական կողմը. «Հայկական կողմը որեւէ բանակցության չպետք է գնա, որը դուրս է Մինսկի խմբի  եռանախագահության շրջանակից։ Երկրորդ՝ հայկական կողմը չպետք է թույլ տա, որ Վիեննայի պայմանավորվածությունները դուրս գան օրակարգից եւ Ադրբեջանի մոտ ստացվի փոխել օրակարգը»,- նշում է փորձագետը:    Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Ռուսաստանը  շարունակում է իր բավականին կեղտոտ խաղը, քանի որ մեզ վրա կրակում են ռուսական արտադրության զենքերով: «Ադրբեջանական զենքի 80 տոկոսը ռուսական արտադրության է»,- եզրափակեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: