Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռահասների մոտ ինքնասպանություն գործելու աճ է նկատվում

Հասարակություն
19850679_1076070579194827_1355353044_o

Հայաստանում դեռահասների շրջանում ինքնասպանություն գործելու աճ է գրանցվում: Համոզված է հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ խթանող գործոններ են սոցիալական, տնտեսական վիճակը, ընտանիքը եւ այլն:  Հոգեբանը հիշեցնում է, որ դեռահասության շրջանը կարեւոր անցումային փուլ է եւ անտիկ աշխարհից սկսած ինքնասպանությունների թիվը բարձր է եղել: «Դեռահասները թիրախային խմբում են, իսկ դեռահասներին որսալու մեխանիզմներ ունեն  տարբեր աղանդներին եւ  խմբերին  հարող  մարդիկ: Աղանդավորները շատ լավ գիտեն, որ դեռահասները շատ հեշտ կարող են դառնալ ինքնասպանության զոհեր:Ամեն ինչով կարելի է նրանց խաբել, տանել, ներքաշել ինչ որ գաղափարների մեջ»:     Ռուբեն Պողոսյանի խոսքերով՝ արվամոլությունը, լեսբիությունը նույնպես սկիզբ է առնում դեռահասության շրջանում:  Իսկ կրթական համակարգում, ըստ բանախոսի,  ռիսկային խմբերի անձանց հետ ոչինչ չի արվում, մինչդեռ հոգեբանները մեծ աշխատանք են տանում: «Այցելուներից յուրաքանչյուր երրորդը կոծկված ձեւով  խոսում է մահվան մասին:  Կարեւորը խոսելն է, ոչ թե թաքցնելը: Երեխայի, դեռահասի հետ, որքան խոսում ենք մահվան մասին, այնքան նրա մոտ բթանում է մահվան ցանկությունը»,-  նշեց հոգեբանը:  Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ մարդիկ մահը ճանաչելու համար են դիմում ինքնասպանության: