Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Դմիտրի Յակովենկոյին

Սպորտ
unnamed-21

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» 3-րդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Դմիտրի Յակովենկոյին: Պարտիայի միջնամասում մեր շախմատիստը բավական բարդ կոմբինացիա ձեռնարկեց եւ մրցակցին ստիպեց սխալվել: Ռուսաստանցի գրոսմայստերը փորձեց հավասարեցնել դիրքը, սակայն՝ ապարդյուն: Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 1,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), որը տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 2 միավոր: