Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալ կանայք ուժերն են չափել վազքում

Սպորտ
unnamed3

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հուլիսի 7-ին կազմակերպել է հերթական զանգվածային մարզական միջոցառումը՝ դատապարտյալ կանանց մասնակցությամբ: Մասնակիցներն ուժերն են չափել 30 մետր վազք, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ մարզաձևերից: Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն իր խոսքում նշել է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է ֆիզկուլտուրայի ու սպորտի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը դատապարտյալ կանանց շրջանում: Հենց այդ նպատակով էլ արդեն 6-րդ անգամ կազմակերպվում է այս միջոցառումը»: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 դատապարտյալ կին: Հաղթողներ են դարձել Մարիամ Փանոսյանը (վազք 30 մ և հեռացատկ), Տաթևիկ Գրիգորյանը (բազկամարտ` աջ ձեռքով), Էմմա Ավետյանը  (բազկամարտ` ձախ ձեռքով), Արփինե Ավետյանը (սեղանի թենիս) և Լուսինե Ներսիսյանը (դարթս): Հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի և նվերների:    ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն