Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Տնտեսություն
3fe1b2eff74b80ce7c7e4f62136a5496

Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։ Նշենք, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։ Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին