Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ ուրախ եմ, որ որդիներս գնում են նյութապես անապահով ճանապարհով. Օրբելի (տեսանյութ)

Մշակույթ
gEY9R5zgHtk

Օրբելի եղբայրներից ավագը՝ Ռուբենը, դարձավ ստորջրյա հնագիտության հիմնադիրը, Լևոնը՝ միջնեկ եղբայրը՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և տիեզերագիտական բժշկության հիմնադիրը: Եղբայրներից կրտսերը՝ արևելագետ, հնագետ, Էրմիտաժի մեծանուն տնօրեն Հովսեփ Օրբելին, դարձավ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրն ու առաջին նախագահը: Նիկողայոս Մառի հետ նա մասնակցում է Անիի հնագիտական պեղումներին, իսկ երբ այս տարածքում հիմնվում է թանգարան, դառնում է տնօրենը, կազմում է թանգարանի կատալոգը և քաղաքի ուղեցույցը: 1939-ի սեպտեմբերին «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարության առիթով Հովսեփ Օրբելին խմբագրում է   դյուցազնավեպի համահավաք բնագիրն ու ռուսական թարգմանությունը և հրատարակում հատուկ ուսումնասիրություն, որտեղ գրում է. «Սասունցի Դավիթը ոչ միայն Սասնա, այլև ամբողջ Հայաստանի հերոսն է»: Հայրենական պատերազմի տարիներին Օրբելին կազմակերպեց Էրմիտաժի գանձերի տարհանումը, իսկ պատերազմից հետո, որպես վկա ելույթ ունեցավ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Այս տարի մարտի 8-ին լրացավ անսովոր վառ անհատականություն, անկրկնելի հռետոր, նվիրյալ գիտնական Հովսեփ Օրբելու 130-ամյակը: Գիտնական, որ հայերին ու աշխարհին պարգևեց փայլուն և մնայուն աշխատություններ: Այսօր լրանում է ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիր Լևոն Օրբելու 135-ամյակը։ «Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով ճանապարհով՝ հանուն գիտության և այն ազգի, որի զավակներն են, և որը բոլորից շատ նրանց կարիքը ունի»,-գրել է համաշխարհային  համբավ  և հեղինակություն վայելող երեք գիտնականների հայր Աբգար Օրբելին: