Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչական ռեսուրսի կիրառում՝ նաև քվեարկության օրը. ԹԻ ամփոփումը (տեսանյութ)

Քաղաքականություն
hoktanyan

Այս մասին այսօր հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով ընտրություններից առաջ և այդ օրն իրենց կենտրոնի կատարած մոնիթորինգի արդյունքները։ Իսկ արդեն քվեարկության օրը կենտրոնի աշխատակիցները պարզել են, թե ինչքան է տեւում մեկ հոգու քվեարկություն կատարելու ժամանակահատվածը. «Պարզվեց, որ ամենաարագ տարբերակում քվեարկությունը տեւում է 50վ: Իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 181 ընտրատեղամասում 50վ-ի արագությունը գերազանցվել է, իսկ այդպիսի արագությամբ ֆիզիկապես հնարավոր չէր քվեարկել»: Կենտրոնը նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Հոկտանյանի խոսքով՝ հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությունն է չարաշահումներ թույլ տվել։ «Վարչական ռեսուրսի չարաշահումն  այլ երկրներում լինում է մինչ քվեարկությունը, իսկ Հայաստանում վարչական ռեսուրսն օգտագործում են  նաեւ քվեարկության  օրը:  Ստացվում է, որ ցուցակները չեն մաքրվել, իսկ ցուցակների ուռճացված լինելը պայմանավորված  էր  կեղծ ընտրողներով»: Վարուժան Հոկտանյանը եզրափակելով նշեց. «Եթե չլինեին այսքան անճշտություններ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ապա Հանրապետականը կայուն մեծամասնություն չէր կազմի, եւ շատ ձայներ կհավաքեին այլ կուսակցություններ»: Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ  ընտրությունների  այս պատկերը խոսում է թույլ ընդդիմություն ունենալու մասին. «Եթե կուսակցությունների կողմից լիներ ուժեղ վերահսկողություն, ապա կեղծիքները քիչ կլինեին»: