Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

G-20-ը Համբուրգում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել. այրվում են մեքենաներ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hamb6

Գերմանիայի Համբուրգ քաղաքում այսօր սկսվում է «Մեծ քսանյակի»` G-20 գագաթնաժողովը, ինչի պատճառով քաղաքում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Ակցիաներն սկսվել էին դեռ երեկվանից՝ զոմբիների երթով։

Այս պահին Համբուրգի փողոցներում անկարգություններ են, այրվել են մեքենաներ ու փակվել փողոցներ, ոստիկանները ջրցաններով ցրում են ակցիայի մասնակիցներին։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ու ԱՄն նախագահ Դ. Թրամփ հանդիպումը։

Քաղաքում անվտանգությունն ապահովում է 20 հազար հոգի՝ ոստիկանությունից ու հատուկ ծառայություններից։ 

Բողոքի ակցիաներին, ըստ հաշվարկների, կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ։

hamb5 hamb4 hamb3 hamb2 hamb1