Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր շինած երկիրն է, ինչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես». դատավորը՝ Վահան Շիրխանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahan-Shirkhanyan

Նորք-Մարաշում զինված հանցախմբի գործով դատավարությունն այսօր սկսվեց մոտ 1 ժամ ուշացումով. ամբաստանյալներից Արման Հայրապետյանի պաշտպանը գտնվում էր հիվանդանոցում։ Մինչ դատավորը որոշում էր դատական նիստը հետաձգել, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին՝ նախորդ դատական նիստում իր գործողությունների հետ կապված։ Նախորդ դատական նիստում դատավորը 3 ժամով Վահան Շիրխանյանին հեռացրել էր նիստերի դահլիճից, քանի որ նա ներս մտնելիս ոտքի չէր կանգնել։ Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և փորձել է հաշիվ պահանջել։ Նա մեջբերեց Շիրխանյանի և դատավորի առանձնազրույցից մի հատված. «Դու ով ես, որ ինձ ասես՝ չես հասկանում... Ձեր շինած երկիրն է, ինչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես, նույնիսկ վազում ես»,- մասնավորապես ասել է դատավորը Վահան Շիրխանյանին։ Հայկ Ալումյանը, սակայն, ինքնաբացարկի միջնորդությունն այսօր չներկայացրեց, քանի որ նիստը պետք է հետաձգվեր։ Գործով դատավարությունը կշարունկավի հուլիսի 14-ին։