Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄանՅուն» թվիթերից հեռացրել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը

Կարևոր լուրեր Սպորտ
mkhit

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին լուսանկարել է թիմի նոր մարզասգեստով, երբ նա վերադարձել է ամառային արձակուրդից: Այն տեղադրվել է ակումբի թվիթերյան էջում, սակայն որոշ ժամանակ հետո հեռացվել է: Բանն այն է, որ օգտատերերը նկատելով, որ հայազգի ֆուտբոլիստը մի փոքր գիրացել է, ուր արդեն «նկատելի փոր ունի», սկսել են քննարկել այդ հարցը: Մասնավորապես՝ նրանցից մեկը հումորով գրել է, որ Հենրիխ Մխիթարյանն արձակուրդի ժամանակ հավանաբար բաց չի թողել ոչ մի ճաշատեսակ: Մի քանի նման սուր նկատառումներից հետո լուսանկարը հանվել է թվիթերյան էջից, սակայն օգտատերերից մի քանիսը պահել են դրա կրկնօրինակը եւ շարունակում են շահարկել այդ թեման: hm