Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ կարկուտ Արագածոտնի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. news.am

Քաղաքականություն
DSC_0789

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մի շարք գյուղերում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասվել է բերքը: Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը  աղբյուրին հայտնել է, որ վնասի չափը դեռ հայտնի չէ, բոլոր գյուղապետերը կարկուտի մասին տեղեկացրել են մարզպետարանին եւ համապատասխան պատկան մարմինները: Իսկ shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ կարկուտն անգամ կոտրել  էբազմաթիվ տների ապակիներ: Այս պահին գյուղացիները շիվարած՝ չգիտեն թե արդյոք մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի իրենց, թե միանգամից դիմեն կառավարության օգնությանը : Իրավիճակի մասին գյուղացիները փորձում են տեղեկությունը փոխանցել պատկան մարիմիներին: Գրեթե բոլոր գյուղացիների ցանքատարածությունները օգտագործվում են բանկերից վերձրած վարկերի շնորհիվ ու հիմա հայտնվել են անելանելի վիճակում՝ չիմանալով թե ինչպես են փակելու բանկերի վարկերը: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածավան գյուղում: Գյուղացիները փակել են ճանապարհը և երթևեկությունը կաթվածահար է եղել: Գյուղ են ժամանում Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: