Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքը` ծաղրածուների, ծաղրածուները` քանդակագործի աչքերով (տեսանյութ)

Մշակույթ
1499353219_cucahandes

Աբստրակտ նկարներ ու բրոնզե քանդակներ: Մերկուրովի անվան թանգարանում անհատական ցուցահանդեսով է ներկայացել գյումրեցի ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանը: Նա շուրջ 20 տարի բնակվում է Ֆրանսիայում: Կնոջ հետ Հայաստան է ժամանել 3 ամսով: Ալբերտ Մխիթարյանի գործերը մեկ ամիս առաջ ցուցադրվել են մայրաքաղաքում` Ժամանակակից արվեստի թանգարանում: Գյումրեցիներն արվեստագետի աշխատանքները վայելելու հնարավորություն կունենան մինչև հուլիսի 12-ը: Հավաքածուի մեջ մեծ թիվ են կազմում ծաղրածուների քանդակները: Հեղինակը դրանց միջոցով փորձել է ցույց տալ մարդու իրական ու ոչ իրական կերպարները: Ալբերտ Մխիթարյանն անհատական ցուցահանդեսներով է ներկայանում եվրոպական տարբեր երկրներում տարիներ շարունակ: Նրա գործերն առաջին անգամ հանրության դատին են ներկայացվել 2005 թվականին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում