Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը երրորդ պարտությունը կրեց

Սպորտ
unnamed-16

Հայաստանի միչեւ 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականն ավարտեց ելույթները Կիպրոսում ընթացող բասկետբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության C դիվիզիոնի խմբային մրցաշարում: Այսօր կայացած 3-րդ տուրի խաղում մեր պատանի բասկետբոլիստները 52:76 հաշվով պարտվեցին  A խմբի առաջատար Նորվեգիայի այդ տարիքային հավաքականին: Այդպիսով, Հայաստանի ընտրանին եզրափակեց աղյուսակը՝ կրելով երեք անընդմեջ պարտություն: Այժմ մեր հավաքականը կպայքարի 5-8-րդ տեղերի համար: Այս մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով. հաղթող թիմերը կպայքարեն բարձր, իսկ պարտվողները՝ ցածր տեղերի համար: