Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միամիտ ու սենտիմենտալ ձեւով շարունակում եմ սիրել այս երկիրը» (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

ԱԺ արտահերթ նիստին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ամբիոնին մոտենալով ասաց. «Այս ամբիոնին եմ մոտենում հոգացավ մարդու դիտակետից, որը միամիտ ու սենտիմենտալ ձեւով շարունակում է սիրել այս երկիրը: Ինձ թվում է՝ դուք էլ եք սիրում, սակայն որոշները մոռանում են»: Նա նկատեց, որ տխուր քննարկում է ընթանում, քանի որ Կառավարությունը ԱԺ է եկել այն ակնկալիքով, որ կքվեարկեն, կգնան:  Պատգամավորը հիշեցրեց, որ անցած տարի պետական սպառումը եղել է 3,8 տոկոս, մասնավորը՝ 1 տոկոս. «Ի՞նչ է նշանակում՝ աղքատ երկրում նման սպառում: Ես հիմա չեմ խոսում, որ ժողովուրդն ասի՝ էս ինչ լավ է խոսում... Դրա մասին չէ խոսքը: Աղքատ երկիր ենք, բայց տեսեք՝ ինչ ճոխ ենք ապրում, բայց ինչի՞ պիտի ճոխ ապրենք՝ էս մեքենաները, էս ամեն ինչը... Ես ոչ թե ընդդեմ եմ խոսում, ես հանուն եմ խոսում: Եկեք այնպես անենք... թեեւ գիտեմ, որ չեք լսի... որ մեր երկրում հավասարաչափության ինստիտուտներ ապահովենք բոլոր պարագաներում: Հոգատար եղեք»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտարարեց, որ ԵՏՄ երկրների շարքում ՀՀ-ն մեկ տասնորդականով ավելի տնտեսական աճ է ապահովել. «Մեր տնտեսությունը ցնցումների մեջ չի ընկել, եթե դրան գումարենք ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը: 2017թ. լինելու է կայունացման տարի, մինչդեռ 2016թ. եղել է մարտահրավերներով, անբարենպաստ տարի թե քաղաքական, թե տնտեսական առումներով: Դեռ լավ է տարին փակել ենք դրական բալանսով՝ 0,2 տոկոս տնտեսական աճով, սակայն դա չի նշանակում, որ էս ուրախ կյանքը մեզ ով է տվել... Իհարկե, ով չի տվել, մենք ավելի քրտնաջան պետք է աշխատենք: Լճանալ, նշանակում է օրը մի հինգ տարի հետ գնալ, մենք դեմ ենք լճացմանը»: