Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան դիմել ահաբեկչական քայլերի» (տեսանյութ)

Քաղաքականություն
ab6b549250d178dd351b79e01c25fd2d

Ադրբեջանի իշխանությունները վերջին 3 տարիներին  սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ  են լուծում  կամ իրենց համար բացասական երեւույթները փորձում են կոծկել. այսօր նման  կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը: «Այս լարվածության պատճառը օրերս մամուլում հրապարակված փաստաթղթերն են , որոնք վկայում էին իսլամական պետության ֆինանսավորումը Ադրբեջանի կողմից: Ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ գտան եւ սահմանին լարվածությունը  սրեցին  եւ արեցին ամեն ինչ, որ աղմուկը շատ լինի: Այսօր Ադրբեջանը մեծ վայնասուն է բարձրացրել»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա միջնորդների գնահատականները համապատասխանում են հայկական կողմի մոտեցումներին. «Ադրբեջանին  ոչինչ  չի մնում, քան նման ահաբեկչական ճանապարհներով հասնել նրան, որ իրենց պահանջները որոշ չափով բավարարվեն»: Ըստ քաղաքագետի, մենք  չենք հասկանա Ադրբեջանին, իրենք էլ՝ մեզ: «Արյան գործոնը» շահարկելու Ադրբեջանի մարտավարությունը շարունակվում է մինչ այսօր, սա միջազգային լուրջ հետաքննության առիթ է դառնալու, վստահ է քաղաքագետը: Քաղաքագետը չի թաքցնում, որ մշտապես դժգոհ է եղել ԱԳՆ-ի աշխատանքից, բայց հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որ օրերս հրապարակված փաստաթղթերը հայտնվեն միջազգային  իրավական փաթեթների հիմքում եւ Ադրբեջանի  նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ: Հիշեցնենք, ըստ բուլղարական մամուլի հետաքննության՝ բացահայտվել է, որ Ադրբեջանը 350 դիվանագիտական թռիչքների միջոցով զենք է մատակարարել տարբեր տեռորիստական խմբերի: