Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աղջիկներն անհաջող քննություն բռնեցին Սոֆիայի ռինգում

Սպորտ
box

Բռնցքամարտի Հայաստանի պարմանուհիների հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթը Սոֆիայում ընթացող աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր ուժեղագույն մարզուհիները գլխավոր մազիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ մասնակցեցին մինչեւ 18 տարեկանների առաջնութանը: Մրցումների առաջին օրը գերծանր քաշային Լիանա Մանուկյանը քառորդ եզրափակիչ մարտում 0:5 հաշվով պարտություն կրեց բելառուսցի Մարիա Ձանիսավայից: 54 կգ քաշային Անահիտ Արոյանն որակավորման փուլում տանուլ տվեց իռլանդուհի Մերի Ջերարթին եւ նույնպես դուրս մնաց պայքարից: Մեր երրորդ պատվիրակը, 51կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, քառորդ եզրափակիչ փուլում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ հունգարուհի Էմիլյա Կոնդակորին եւ արդեն առաջին ռաունդում տեխնիկական պարտություն կրեց: