Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանից ջրառի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azh1

ԱԺ արտահերթ նիստում այսօր 77 կողմ, 4 դեմ, 0 ձայներով 2-րդ ընթերցմամբ ընդունվեց Սեւանա լճից 100 մլն խմ ավելի ջրառ իրականացնելու Կառավարության որոշումը։ Դեմ էին Ելք դաշինքից Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Արտակ Զեյնալյանը։ Այս պահին ԱԺ-ն քննարկում է 2016թ. պետական բյուջեի կատարողականը։ Նախագիծը ներկայացնում է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։