Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի Sinquefield Cup-ին

Սպորտ
8ddb3ff8e7aa3ec62d6ad31eee9875fd

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, 54-ամյա Գարի Կասպարովը պլանավորում է վերսկսել  կարիերան: Նա  կմասնակցի Սենթ Լուիսում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին: Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին:  Նա մրցաշարի կազմակերպիչներից հատուկ հրավեր է ստացել:«Sinquefield Cup»-ին  կմասնակցեն Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դավիդ Նավարան, Լե Կուանգ Լյեմը և Լենյեր Դոմինգեսը, ովքեր նույնպես հրավեր են ստացել: «Պաշտոնապես վերադառնալ սպորտ՝ շատ հուզիչ է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ դա կիրագործվի 12 տարի հետո »,- հայտարարել է Կասպարովը: Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը կարիերան ավարտել է 2005 թվականին: Գարի Կասպարովը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահել է 1985-ից մինչեւ 1993 թթ: Մրցաշարը կկայանա օգոստոսի 14-ից 19-ը: