Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարազդատ Հարոյանը հանդես կգա «Ուրալում»

Սպորտ
sport-haroyan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ելույթները կշարունակի Ռուսաստանում: 24-ամյա ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հետ: Նա մինչ այդ հանդես էր գալիս Իրանի «Փադիդե» թիմում: Վարազդատ Հարոյանը մասնակցել է նոր մրցաշրջանի՝ «Ուրալի» առաջին ուսումնամարզական հավաքին եւ ստուգողական խաղերին: Նա բաց էր թողել Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումը, քանի որ որակազրկված էր: Նշենք, որ «Ուրալում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը: