Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռեցի կանայք ստեղծում են love թեյ

Տնտեսություն
love-tea2

Լոռու մարզի բարձրադիր շրջաններից հավաքված ծաղիկները խառնվում են եւ թեյ դառնում։ Մարզի 200 կանայք ստեղծում են  «Լավ թեյը», որը ներկայացնում է դաղձ, ուրց, խնկածաղիկ, պատրինջ եւ այլ բույսեր: Այս կանայք աշխատակիցներն են մի  սոցիալական ձեռնարկության, որը ստեղծել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան։  Ընկերությունը ստեղծվել է  գործազուրկ եւ խոցելի խմբերի կանանց աշխատանքով ապահովելու նպատակով։  Թեյի անունը պատահական չի ընտրվել։ «Իրենք իսկապես լավ թեյեր են,- ասում է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը,- Բայց նաեւ կա բառախաղ անգլերենից ՝ Love թեյ / սիրո թեյ/   , քանի որ սիրով է հավաքվել, սիրով է չորացվել, սիրով է փաթեթավորվել»։ Դեռեւս թեյարտադրության սոցիալական այս ձեռնարկության աշխատակիցները Լոռու մարզի չորս համայնքների ներկայացուցիչներ  են, բայց շուտով ընկերությունը կընդլայնի աշխարհագրությունը՝ ներգրավելով այլ մարզերի կանանց։ Ի դեպ, «Լավ թեյը» ներկայացված էր Ենոքավանում հուլիսի առաջին օրն անցկացված «Հայ բույս» փառատոնում։ lovetea love tea3