Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ընդդեմ ադրբեջանցի շախմատիստների

Սպորտ
sport-aronyan

Շվեյցարական Ժնեւ քաղաքում վաղը կմեկնարկի ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի հերթական փուլը: 18 մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Մեր հայրենակիցը մրցաշարի գլխավոր ֆավորիտն է, որը 2809 վարկանիշային միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի կազմած աղյուսակը: Ապա հաջորդում են ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը (2800) եւ հոլանդացի Անիշ Գիրին (2775): Մեծ մրցանակի շվեյցարական փուլին կմասնակցեն նաեւ հետեւյալ շախմատիստները.

  1. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2761
  2. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - 2749
  3. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 2742
  4. Պավել Էլյանով (Ուկրաինա) - 2739
  5. Հարիկրիշնա Պենտալա (Հնդկաստան) - 2737
  6. Մայքլ Ադամս (Անգլիա) - 2736
  7. Լի Չաո (Չինաստան) - 2735
  8. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2728
  9. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2724
  10. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - 2707
  11. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - 2703
  12. Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - 2694
  13. Հոու Յիֆան (Չինաստան) - 2666
  14. Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) - 2654
  15. Սալեմ Սալեհ (ԱՄԷ) – 2638
Երկու փուլից հետո ընդհանուր հաշվարկով աղյուսակը գլխավորում է  Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակել է 280 միավոր: Լեւոն Արոնյանը մասնակցել է մեկ փուլի եւ իր անվան դիմաց գրանցել է ընդամենը 7 միավոր: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվարկով 1-2-րդ տեղերը գրաված շախմատիստները 2018 թվականին կմասնակցեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: