Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» գործով դատավճիռը կլինի հանուն Սերժ Սարգսյանի. Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
LF0D-oSwkRg

Սա  նույնիսկ դատավարության նմանակում  էլ  չի,- անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով դատավարությանը՝  հիշեցնում  է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։   Նա հետեւում է  դատավարությանը,  եւ  տեղի ունեցող գործընթացը՝ ամբաստանյալների նկատմամբ բռնությունը, կարգադրիչների կողմից փաստաբաններին  խուզարկելը, քաղաքացիների հանդեպ վերաբերմունքը նրան  մի բանի մասին է հուշում՝   դատավճիռը չի լինելու հանուն Հայաստանի Հանրապետության. «Լինելու է հանուն Հայաստանի իշխանությունների, կոնկրետ Սերժ Սարգսյանի, որովհետեւ ինքն է դատական իշխանության գլխավոր ուղորդողը»։ Արմեն Մարտիրոսյանը  կարծում է, որ «Սասնա ծռերի» գործով անցնողներից մի քանիսը ազատության մեջ պետք է լինեին։ Նա հիշեցնում է   նախորդ տարվա հուլիսին՝  ՊՊԾ  գնդի գրավման օրերին իշխանության խոստումը. «Գլխավոր  դատախազությունն ու ԱԱԾ-ն իր հերթին հայտարարություն տարածեցին, որ եթե իրենք կամավոր զենքերը վայր դնեն, իրենց նկատմամբ մեղմ վերաբերմունք կլինի։ Բայց զենքերը վայր դնելուց, շինություններն ազատելուց  հետո նրանք ճաղերի ետեւում են, ինչը խոսում է այն մասին, որ առանձնահատուկ իրավիճակ այս ուղղությամբ  չի կարող եւ չի էլ  կարող լինել, որովհետեւ սա Հայաստանն է  ու վերջ»։ «Այստեղ կան արդեն  որոշակի մոտեցումներ, որոնք փոփոխելու համար միայն արմատական քայլեր են պետք,  եւ այդ քայլերի  մեջ ինձ համար  լավագույն տարբերակը ժողովրդի համընդհանուր ընդվզումն է, որովհետեւ այդ դեպքում շատ խնդիրներից կարելի է խուսափել»,-ասում է «Ժառանգության» ներկայացուցիչը։ Արմեն   Մարտիրոսյանը  «Սասնա ծռերի» գործողությունը որոշակիորեն համարում է ապստամբության դրսեւորում։ Նա հիշեցնում է ՄԻ համընդհանուր հռչակագիրը, որում ասվում է, որ իշխանությունը ամեն ինչ պետք է անի, որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի դիմել ծայրահեղ քայլերի, այդ թվում՝ ապստամբության.  «Ապստամբությունը միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ քայլ է» ։ Նա նաեւ մեջբերում է ԱՄՆ սահմանդրությունից. «Եթե իշխանությունը բռնազավթված է,  քաղաքացին ոչ  թե կարող է, այլ պարտավոր է ապստամբել,որպեսզի վերականգնի օրինականությունը»։  Հայաստանում առկա բոլոր խնդիրները հիմքում «Ժառանգության» փոխնախագահը տեսնում է մի բան. « Հայաստանը որոշում կայացնող չէ այլեւս, ինքը որոշում իրականացնող է։ Միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի»։   Հանուն իշխանության երկարաձգման՝ վարչախումբը կարծես արդեն վաճառել է ամեն ինչ, ձեռնարկություններ,  հանքեր, էներգետիկ ռեսուրս, եւ արդեն, ըստ Արմեն Մարտիրոսյանի,  գնում է ավելի վտանգավոր քայլի.  «Ազատագրված Արցախը, որը  Հայաստանին հզորացնում էր, խաղասեղանին դնելով՝  անընդհատ  թուլացնում է  մեր դիրքերը» ։