Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց  World Open 2017 մրցաշարում

Սպորտ
sport-chess-amerika

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում կայացած շախմատի World Open 2017 միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 216 շախմատիստ, հաղթեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Նա կես միավորով առաջ անցավ ղազախստանցի շախմատիստուհի, 17-ամյա Ժանսայա Աբդումալիկից: Հիշեցնենք, որ անցած ամիս Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթող էր ճանաչվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում անցկացվող նմանատիպ մրցաշարում: