Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» մտավ չեմպիոնների լիգայի 2-րդ փուլ (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert

Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան մրցավեճում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Սանտա Կոլոմայի» հետ:   Անդորայում կայացած հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց մեր թիմի հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին տանտերերը անկյունայինի խաղարկման ժամանակ վերականգնեցին հավասարակշռությունը: Մնացած ժամանակում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:   Այդպիսով, «Ալաշկերտը» պահպանեց ոչ-ոքի արդյունքը եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակ էր տարել:   ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մեր թիմը կհանդիպի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, որը սույն մրցաշարում խաղալու մեծ փորձ ունի: Այս փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին եւ 18-ին: