Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետները վերջինն են Բալկանյան երկրների մեջ

Սպորտ
sport-atletika

Հայաստանի աթլետիկայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել Ռումինիայի Պիտեշտի քաղաքում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների 2017թ ամառային առաջնությունում: Մեր մարզիկներից համեմատաբար հաջող է հանդես եկել եռացատկորդ Արամայիս Սարգսյանը, ցույց է տվել 6-րդ արդյունքը: Ռազմիկ Մկրտչյանը 200 մետր վազքում զբաղեցրել է 7-րդ տեղը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է վերջին՝ 15-րդ տեղը՝ վաստակելով ընդամենը 6 միավոր: Մեդալների հաշվարկով մեր թիմը վերջին տեղը կիսել է Մակեդոնիայի հետ, որի ներկայացուցիչները նույնպես չեն կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել: Այժմ մեր պատանի աթլետները պատրաստվում են հուլիսի 12-16-ը Նայրոբիում (Քենիա) կայանալիք մինչեւ 18 տարեկանների աշխարհի եւ հուլիսի 13-16-ը Բիդգոշչում (Լեհաստան) նախատեսված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններին: Ի դեպ, աթլետիկայի առաջատար երկրները ելնելով անվտանգությունից,  հրաժարվել են մեկնել աֆրիկյան երկիր: Դրանք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Շվեյցարիա: