Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենուս Ուիլյամսը համարյա խոստովանել է մարդասպանության մասին (տեսանյութ)

Սպորտ
sport-venus-4.07.

Կանանց թենիսի 11-րդ համար Վենուս Ուիլյամսն առաջին անգամ խոսել է այն միջադեպի մասին, որի ժամանակ մարդ է զոհվել: «Ես խոսք չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե ինչ եմ զգում այժմ», - Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկային խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ասել է ամերիկուհի թենիսիստուհին: Հարկ է նշել, որ Վենուս Ուիլյամսը հուզմունքից չի կարողացել շարունակել ասուլիսը: Պատահարը տեղի էր ունեցել անցած ամսվա հունիսի 9-ին, Ֆլորիդայում: Թենիսիստուհու թույլ տված ճանապարհային երթեւեկության խախտման պատճառով ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում 78-ամյա Ջերոմ Բարսոնը զոհվել է, իսկ նրա կինը՝ 68-ամյա Լինդա Բարսոնը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը մեղավոր է ճանաչել հենց Վենուս Ուիլյամսին: Բարսոնների ընտանիքը հայց է ներկայացրել դատարան եւ պահանջել դրամական փոխհատուցում: