Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բասկետբոլի ապագան կկերտվի Միջերկրական ծովի կղզիներում

Սպորտ
sp1

Հայաստանի բասկետբոլի երկու հավաքականներն այսօր կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի համար: Մեր մինչեւ 18 տարեկան աղջիկների թիմը Մալթայում հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այսօր Հայաստանի ընտրանին կհանդիպի Կիպրոսի այդ տարիքային հավաքականի հետ: Հուլիսի 5-ին մերոնք կմրցեն տանտիրուհիների, 6-ին՝ Ջիբրալթարի թիմի հետ, իսկ հունիսի 8-ին մրցաշարը կավարտեն Կոսովոյի դեմ հանդիպումով: Հայաստանի մինչեւ 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը նույնպես հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում, որի մրցաշարը կկայանա Կիպրոսում: Այստեղ ելույթ կունենան 8 թիմ: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Կիպրոսի, Կոսովոյի եւ Նորվեգիայի այդ տարիքային հավաքականները: Հենց այս հերթականությամբ էլ մերոնք կհանդիպեն մրցակիցների հետ: